Միացիր մեզ՝ որպես կացարանատեր
Ունես ցանկապատված բա՞կ: Խնամիր շներին քո բակում և ստացիր կայուն ամսական եկամուտ:
Մեզ անհրաժեշտ են կենդանասեր մարդիկ, ովքեր ունեն անասնագոմեր, ցանկապատված բակ/տարածք և ցանկություն՝ լրացուցիչ գումար վաստակելու։ Աշխատանքի բնույթը շներին խնամելն է։
Հիմնական պահանջներն են՝
-
Շների հետ աշխատելու փորձ (սեփական շուն ունենալը կդիտարկվի որպես առավելություն)։
-
Շինության առկայություն՝ շների համար (առնվազն մասամբ ջերմամեկուսացված)։
-
Բաց տարածություն շների զբոսանքի համար, որտեղից նրանք փախչելու հնարավորություն չեն ունենա։
-
Սանիտարահիգիենիկ բավարար պայմաններ, մշտական մաքրության պահպանում։
-
Շներին անհրաժեշտ է կերակրել օրական 2 անգամ, լողացնել ամիսը 1 անգամ, սանրել շաբաթը 1 անգամ։
-
Շները թե՛ դրսում, թե՛ ներսում ժամանակ անցկացնելու հնարավորություն պետք է ունենան։
-
Շների կերը, խնամքի պարագաները և դեղորայքը կտրամադրվի մեր կողմից։
-
Արգելվում է շներին պահել վանդակներում, կապված կամ ստվերից զուրկ տարածքներում:
-
Մենք իրականացնում ենք նախապես պայմանավորված ինչպես նաև՝ չհայտարարված ստուգումներ։
Մեզ հետ համագործակցելու առավելությունները՝
-
Կացարանատերն առանց իր հիմնական աշխատանքից կտրվելու կարող է վաստակել կայուն գումար՝ ամսական մինչև 120.000 դրամ ամեն մի ցանկապատված կացարանի համար (մեկ կացարանատեր կարող է ունենալ բազմաթիվ հարակից կացարաններ)՝ հետևյալ սխեմայով՝ 6.000 դրամ յուրաքանչյուր շան համար։
-
Որդեգրման դեպքում տրվում են հավելյալ պարգևավճարներ։ Եթե կացարանատերը կարողանա որդեգրման հանձնել շանը, ապա յուրաքանչյուր որդեգրված շան համար կստանա 15.000 դրամ։ Դուք պահեք շանը առողջ և լավ վիճակում, մենք կկատարենք որդեգրման համար անհրաժեշտ մարքեթինգային աշխատանքները, ընդհուպ մինչև արտասահման ուղարկելու տարբերակով:
-
Ազնիվ և բարեխիղճ կացարանատերերի հետ համագործակցությունը կկրի երկարատև բնույթ՝ ֆիքսված աշխատավարձով։
-
Կացարանատերերի համար կկազմակերպվեն կենդանիների հետ վարվելաձևի և նրանց հոգեբանությունը հասկանալուն ուղղված անվճար դասընթացներ։
.png)