Ծառայություններ

Որդեգրում
Եթե ուզում եք ձեռք բերել հավատարիմ ընկեր, սիրում եք կենդանիների և պատրաստ եք ժամանակ տրամադրել ընտանի կենդանու խնամքին, ապա դուք ճիշտ տեղում եք։
Որդեգրեք շուն մեր կացարաններից մեկում և այն ձեզ կպարգևի մեծ երջանկություն ու անսահման ուրախ պահեր։
"Շունչ" ընկերությունը շներին որդեգրման է հանձնում միայն նրանց ստերջացնելուց, պատվաստելուց ու չիպավորելուց հետո։ Այդ ծախսերը հոգալու դիմաց ամեն շան որդեգրման վճարն է 30 000 դրամ։
Մանրամասների համար խնդրում եք կապվել մեզ հետ։


Ապաշնացում
Եթե անհանգստացնում կամ վախեցնում են ձեր տան շրջակայքում ապրող թափառական շները, կարող եք ահազանգել մեզ, և մենք շատ արագ կհասնենք տեղ ու շանը կտեղափոխենք կացարան։
«Շունչ»֊ի աշխատակիցները շանը բռնում են մարդասիրական եղանակով, չի կիրառվում ոչ մի դաժան միջոց։ Շունը նախ զննում է անցնում անասնաբույժի մոտ, անհրաժեշտության դեպքում ստանում է բուժօգնություն, պատվաստվում է և չիպավորվում։ Այնուհետև նա տեղափոխվում է կացարան, որտեղ պատշաճ պայմաններում ստանում է անհրաժեշտ խնամք՝ մինչև որդեգրվելը։
Թափառական շների մասին կարող եք ահազանգել հետևյալ համարով՝ (+374)55-103-107
