top of page

Մեր մասին

«Շունչ» ընկերությունը գտնում է, որ ցանկացած շուն պետք է ունենա ընտանիք և լինի այդ ընտանիքի լիարժեք անդամը։ Մեր տեսլականը Հայաստանում թափառող յուրաքանչյուր շան համար ընտանիք գտնելն է։

Ինչ է իրենից ներկայացնում այս ծրագիրը  և ինչպես է այն աշխատելու

Համակարգը ցանցային է՝ ենթակառուցվածքներով, և իրենից ներկայացնում է բուրգ, որի աստիճաններն են՝

  1. Գրասենյակը՝ կենտրոնական վերահսկող մարմինը

  2. Վարորդներ՝ շներին տեղափոխելու համար

  3. Անասնաբուժական կլինիկաներ

  4. Կացարաններ

20160821_003433.jpg

Ավելի քան 30 հազար տարի առաջ մարդը գիշատիչ գայլին դարձրեց հավատարիմ ընկեր և օգնական։ Շունը հազարավոր տարիներ եղել է մարդու ընտանիքի անդամը, պաշտպանել է նրա կացարանը, օգնել նրան որսորդության մեջ։ Առաջընթացի և նոր տեխնոլոգիաների ժամանակներում մարդը մոռացել է իր երբեմնի հավատարիմ օգնականին, ինչի հետևանքով ի հայտ են եկել միլիոնավոր թափառական շներ։ Շունը վայրի կենդանի չէ և չի կարողանում հոգալ իր կարիքները։ Նա ունի մարդու օգնության կարիքը, ինչպես հազարավոր տարիներ մարդն է ունեցել շան օգնության կարիքը։

Մարդիկ, որքան էլ սիրեն կենդանիներին, այնուամենայնիվ հաճախ վերապահումով կամ բացասաբար են վերաբերվում նրանց, հատկապես երբ թափառական շները շրջում են խմբով, գիշերն աղմկում են կամ հանդիսանում են հիվանդությունների փոխանցողներ՝ օրինակ կատաղության հարուցչի (rabies virus)։

Աշխարհի մի շարք զարգացած երկրներ (Չեխիա, Գերմանիա, Նիդեռլանդներ և այլն), կարևորելով թափառական կենդանիների խնդիրները, մշակել են դրանց լուծմանն ուղղված բազմաթիվ նախագծեր և օրենքներ։

Արդյունքում այդ երկրներում գրեթե անհնար է հանդիպել թափառական շների։ Մեծ մասի համար գտնվել են հյուրընկալ ընտանիքներ, իսկ մնացածը հատուկ կացարաններում սպասում են իրենց ապագա տերերին։ Այդ երկրներում օրենքով արգելված է կենդանիներին քնեցնելը, իսկ նրանց տնից վռնդելու համար սահմանված է տուգանք։ Եւ հակառակը՝ ովքեր որդեգրում են կենդանիներին՝ որոշ ժամանակով ազատվում են ինչ-ինչ հարկերի վճարումից։ Ժամանակն է, որ Հայաստանն էլ հետևի այդ երկրների օրինակին։ Հենց այդ նպատակին ծառայելու համար է ստեղծվել «Շունչ» ընկերությունը, որի գործունեությունն ուղղված է նրան, որ առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանում չլինի ոչ մի թափառական, չսիրված և հիվանդ շուն։

Հեռ․՝ (+374)55-103-107

Հասցե՝ Ուլնեցի 31

Հետևիր մեզ՝

 

  • Facebook Social Icon
  • Instagram Social Icon
bottom of page